Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան.«Առավոտ»
Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին: «Առավոտ»-ի հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով:
«Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում. Այնքան էր ուրախացել, ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- թերթին ասել է Անահիտ Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա