Բաքվում Իսրայելի դեսպանությունը չի բացահայտել բլոգեր Լապշինի հետ հանդիպումից մանրամասներ
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը հրաժարվել է մանրամասներ բացահատել Բաքվում երեք տարվա ազատազրկման դատապարտված Իսրայելի, Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպումից: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ միաժամանակ հիշեցնելով, որ նախօերին բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել էր, որ Լապշինը դիմում է ներկայացրել Իսրայել արտահանման վերաբերյալ:
«Յուրաքանչյուր քաղաքացի նման դիմումով դիմելու իրավունք ունի: Մենք չենք կարող մանրամասներ բացահայտել Ադրբեջանում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների և Լապշինի հանդիպումից: Դա Ալեքսանդր Լապշինի անձնական գործն է, և մենք չենք կարող տեղեկություն հաղորդել այդ մասին»,- նշված է դեսպանության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։
Հարակից հրապարակումներ`
- Բլոգեր Լապշինը խնդրում է իրեն արտահանձնել Իսրայելին
- ՌԴ դեսպանատունը պատրաստ է աջակցել Ադրբեջանից Լապշինի արտահանձնմանը
- Լապշինի արտահանձնումը դեռևս անհնար է. փաստաբան
- Պեսկով. Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան