Հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը
Այսօր հիմնանորոգումից և վերազինումից հետո վերաբացվել է Կոնվերս Բանկի «Մեծամոր» մասնաճյուղը, որտեղ հաճախորդները կարող են օգտվել ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթից՝ ավանդ, վարկ, արտարժույթի փոխանակում, տեղական եւ միջազգային փոխանցումներ և այլն: Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մասնաճյուղի տարածքում տեղակայվել են բանկոմատ և վճարային տերմինալ:
Զուգահեռաբար, մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ, հաշվի առնելով տարածաշրջանում գյուղվարկավորման նկատմամբ առկա պահանջարկը, մշակվել և «Մեծամոր» մասնաճյուղի հաճախորդներին են առաջարկվում ճկուն արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ գյուղվարկեր՝ մրցունակ պայմաններով: Վարկավորման առավելագույն գումարը 20 մլն դրամն է կամ դրան համարժեք արտարժույթը: Մարման ժամկետը մինչև 60 ամիս է, իսկ տարեկան տոկոսադրույքը, կախված արժույթից, սկսվում է 8-12 տոկոս տարեկան դրույքաչափից:
Կոնվերս Բանկի Հաճախորդներին լավագույն պայմաններում բարձրակարգ սպասարկման ապահովման նպատակով մասնաճյուղերի ցանցի ընդլայնման ու տարածքների բարեկարգման աշխատանքները լինելու են շարունակական: Այս տարվա ապրիլին, ընդլայնելով մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը, Առինջ Մոլի տարածքում գործարկվել էր Կոնվերս Բանկի «Կոտայք» մասնաճյուղը: Մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանում ու մարզերում գործող մի քանի մասնաճյուղի վերանորոգում և արդիականացում, ինչպես նաև նոր մասնաճյուղերի գործարկում:
Նշենք, որ ներկայում Երևանում և մարզերում գործում է Կոնվերս Բանկի 34 մասնաճյուղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին