Սաակաշվիլին հայտարարել է՝ հասնելու է Ուկրաինա վերադառնալուն
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով նախօրեին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ հասնելու է երկիր վերադառնալու օրինական իրավունքին:
«Ես Ուկրաինայում եմ ապրում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխության: Ես միայն մեկ քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական և նրանց չի հաջողվի ինձ զրկել դրանից: Հիմա ինձ ուզում եմ ստիպել ստանալ փախստականի կարգավիճակ: Դա չի լինելու: Ես հասնելու եմ Ուկրաինա վերադառնալու օրինական իրավունքին»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Նա նաև նշել է, որ մեծ ուկրաինացի է, քան շատ այժմյան պատգամավորներ, և շարունակելու է «չնայած ամեն ինչին պայքարը, այստեղ` Ուկրաինայում»:
Երեկ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտարարել էր, որ երկրի նախագահ Պ.Պորոշենկոն զրկել է Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ Վրաստանի քաղաքացիությունը կորցնելուց հետո չունի որևէ այլ քաղաքացիություն, բացի Ուկրաինայից:
Հիշեցնենք, Սաակաշվիլին լքել էր Վրաստանը 2013 թվականին՝ նոր նախագահի ընտրվելուց հետո: Վրաստանի դատախազությունը նրա նկատմամբ մի քանի քրեական գործ էր հարուցել: 2015 թվականին Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն նրան տրամադրել է Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակել Օսեդայի նահանգապետ: 2016 թ. նոյեմբերին Սաակաշվիլին հրաժարվել է նահանգապետի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
- Սաակաշվիլիի կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում առաջադրել է հաղորդավարի թեկնածությունը
- Պորոշենկոն ինձ առաջարկել է վարչապետի պաշտոնը. Սաակաշվիլի
- Ուկրաինայի կառավարությունն ընդունել է Սաակաշվիլիի հրաժարականը
- Վրաստանի ՆԳՆ. Սաակաշվիլին կձերբակալվի, եթե մուտք գործի երկիր
- Վրաստանի դատախազությունը դիմել է Ուկրաինային՝ Սաակաշվիլուն հանձնելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան