Կարեն Բոթոյանին 30 մլն դրամ են նվիրել.«Փաստ»
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակված Կարեն Բոթոյանը վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 40 միլիոն 71 հազար դրամ: Իսկ նրա եկամուտները տարեսկզբից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում կազմել են 32 միլիոն 71 հազար դրամ և ստացվել է 2 միլիոն 71 հազար դրամ աշխատավարձից և 30 միլիոն դրամ նվիրատվությունից: Հիշեցնենք, որ Բոթոյանը ժամանակին նաև պատգամավոր է եղել, այն էլ «Օրինաց երկիր» կուսակցության կազմում: իսկ արդեն այս տարի նա Հանրապետական կուսակցությունից խորհրդարանական ընտրություններին պատգամավոր էր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով, սակայն մանդատը վայր էր դրել և ի վերջո մարզպետի պաշտոն ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա