Օսվենցիմի թանգարանը շրջագայելու է Եվրոպայում և ԱՄՆ-ում
Աուշվից-Բիրկենաուի թանգարանի ցուցանմուշների մի մասը առաջին անգամ ուղարկվելու են արտասահման ցուցահանդեսի: Հենց այստեղ Երկրորդ աշխարհամարտի տարիներին համակենտրոնացման երեք ճամբար է եղել:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ Օսվենցիմի ցուցանմուշները կներկայացվեն Եվրոպայի ու ԱՄՆ-ի 14 քաղաքներում: Ցուցացրությունը 600 առարկա է ներառում: Դրանց թվում՝ բեռնատար վագոնը, որով պատերազմի տարիներին նացիստները բանտարկյալներին տեղափոխել են համակենտրոնացման և մահվան ճամբարներ:
Օսվենցիմի գոյության ընթացքում՝ 1940-45 թվականներին, այնտեղ սպանվել է ավելի քան 1 միլիոն մարդ, հիմնականում հրեաներ: Ներկայացվելու են ոչ միայն բանտարկյալների ու Օսվենցիմի զոհերի անձնական իրերը, այլև իրեր, որոնք պատկանել են ճամբարի ղեկավարությանը, սպաներին:
Առաջին քաղաքը որտեղ կներկայացվի «Not long ago. Not far away» («Վերջերս, Ոչ հեռու») խորագրով ցուցահանդեսը, Մադրիդն է լինելու: Կազմակերպիչներն ասում են, որ ցանկանում են այդ ամենը ցույց տալ մարդկանց, որոնք այս կամ այն պատճառով չեն արող հասնել թանգարան, որը տեղակայված է Լեհաստանի տարածքում, և ցանկանում են հիշեցնել աշխարհին Հոլոքոսթի սարսափների մասին: