Շավարշ Քոչարյանը՝ լրատվամիջոցների «սև ցուցակի» մասին
«Չկա հարց, որին մեր գերատեսչությունը չպատասխանի, այլ բան՝ շատ հնարավոր է, որ կան դեպքեր, երբ եղել են պատասխանները աղավաղված, դրա համար բանավորից անցել են գրավոր պատասխանների»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարարության՝ լրատվամիջոցների հետ աշխատանքին:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ տեղյա՞կ է, որ տարբեր գերատեսչությունների մամուլի խոսնակների կողմից լրագրողների «սև ցուցակ» է կազմվել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին