ՀՀ-ից 11 դիպուկահար կմասնակցի «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին
Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանի Դաշնությունում կանցկացվի «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսը, որին կմասնակցեն նաև ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այդ շրջանակներում Մոսկվայում, Նովոսիբիրսկում և Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» և «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն ՀՀ ԶՈՒ տանկային, հետախուզական և ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:
Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:
Հարակից հրապարակումներ`
- «Միջազգային բանակային խաղեր»-ին մասնակցելու է 22 երկրից 1238 զինծառայող
- Հայ տանկիստները մասնակցել են «Տանկային բիաթլոն-2016» մրցույթի «Էստաֆետ» փուլին
- Հայ տանկիստները դուրս են եկել «Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչ
- «Տանկային բիաթլոն»-ի երկրորդ փուլում ՀՀ-ն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը
- «Տանկային բիաթլոնում» հայ տանկիստներն առաջին անհատական մրցույթում առաջին տեղն են գրավել
- «Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ
- «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթում Հայաստանն այս պահի դրությամբ զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան