ՌԴ նախագահը վավերացրել է ՌԴ և ՀՀ միասնական զորախումբ ունենալու մասին համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ միասնական զորախումբ ունենալու համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
«Վավերացնել Ռուսաստանի դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՌԴ և ՀՀ զինված ուժերի միավորված զորախումբ ունենալու մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016թ. նոյեմբերի 30-ին, Մոսկվայում»,- ասվում է փաստաթղթում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան