Վերջնական պայմանավորվածություն չկա. Շավարշ Քոչարյանը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին՝ Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ, ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:
«Մի պետության հետ գործ ունենք. ընդամենը մի բան կարող եմ նշել. հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, հենց գողը և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել»,- նշեց փոխնախարարը:
Շավարշ Քոչարյանի խոսքերով՝ այդպիսի պահվածքի դեպքում խոսել ընդհանրապես բանակցային գործընթացում առաջընթացի մասին անիմաստ է:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ նա նշեց, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են, սակայն դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին