Օլիմպիական փառատոն. Լողորդ Արթուր Բարսեղյանը 6-րդն է
Հունգարիայի Գյոռ քաղաքում շարունակվում է Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնը։ ՀԱՕԿ հաղորդմամբ, լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ ոճում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Բարսեղյանը գրանցել է 23։71 արդյունք։
Հայ ձյուդոիստներից Արտյոմ Ղալաչյանը (60 կգ) հասել է մինչև սփոփիչ գոտեմարտի երկրորդ շրջան, որտեղ զիջել է չեխ Յան Սվոբոդային։ Ղալաչյանը սկսել է 1/32 եզրափակչից։ Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է Տուրպալ Ջոուկաեւին (Ֆինլանդիա), ապա Իան Սթորմերին (Գերնանիա)։ 1/8 եզրափակչում հայ ձյուդոիստը զիջել է Վադիմ Չեռնովին (Ուկրաինա)։ Իսկ սփոփիչ գոտեմարտի առաջին շրջանում Արտյոմը հաղթել է Սանդրո Ռազմաձեին (Լատվիա)։
66 կգ քաշային կարգում ձյուդոյիստ Ռոբերտ Թորոսյանը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել է Ռեմի Օլիվիեյրային (Ֆրանսիա)։ Սակայն Թորոսյանը 1/8-ում զիջել է Արտյոմ Գալակտիոնովսին (Լատվիա) և դուրս մնացել հետագա պայքարից։
Ձյուդոյի աղջիկների պայքարում Նունե Նազարյանին (48 կգ) առաջին գոտեմարտում չի հաջողվել հաղթել Ռեխեպիլ Արբրեշային (Մակեդոնիա)։ Նազարյանը նույնպես դուրս է մնացել հետագա պայքարից։
Մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանին էլ չի հաջողվել հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը։
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական փառատոն. Հայ պատանիները մեկնարկում են ևս չորս մարզաձևում
- Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը