Ավստրիայի կանցլերը բացառում է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
Թուրքիան երբեք չի անդամակցի Եվրամիությանը։ «Գազետա» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» պարբերականի հետ զրույցում:
«Եվրոպան երբեք չի կարող մարսել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին, թեկուզև զուտ տնտեսական պատճառներով: Ինչպե՞ս դա պետք է դրսևորվի»,- նշել է կանցլերը:
Նրա խոսքով, ժամանակն է, Անկարային ասել, որ անգամ հույս չփայփայի ԵՄ-ին անդամակցելու համար:
Քերնը հավելել է, որ մարդու իրավունքների խախտման հարցերում Թուրքիան հատել է բոլոր տեսակի կարմիր գծերը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանը խնդրել էր դադարեցնել Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում