Շիրակի նոր մարզպետը 3 բնակարան և « Infiniti QX 4» է հայտարարագրել. «Փաստ»
Հունիսի 8-ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Խաչատրյանի հայտարարագրից «Փաստ»-ը տեղեկանում է, որ նրան է պատկանում 3 բնակարան և «Infiniti QX 4» ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ և 4 հազար 500 ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 12 միլիոն 622 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն 122 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր: Արթուր Խաչատրյանը 2016-2017թթ. աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ: