Աթեշյանը զրկվել է Պոլսո պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից
Նախօրեին տեղի է ունեցել Պոլսո Հայոց պատրիարքության եկեղեցական համագումար ժողովը, որի ընթացքում քննարկվել է պատրիարքի փոխանորդի պաշտոնից հեռացված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին ստորագրության իրավունքից զրկելու հարցը: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ժողովից հետո պատրիարքարանը հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Աթեշյանը զրկվել է պատրիարքության անունից փաստաթղթեր ստորագրելու իրավունքից: Այդ իրավունքը եկեղեցականների միաձայն որոշմամբ փոխանցվել է պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:
Ըստ «Ակօս» շաբաթաթերթի՝ այս որոշմամբ պատրիարքարանի ամբողջ գործունեության կառավարումը հանձնվեց Բեքչյան արքեպիսկոպոսին: Պատրիարքարանի բանկային հաշիվների նկատմամբ լիազորությունները նույնպես փոխանցվեցին Պատրիարքի տեղապահին: Այսպիսով՝ Աթեշյանն այլևս պատրիարքարանի անունից որևէ գործարք կամ գործողություն կատարելու լիազորություն չունի:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին տեղապահի ընտրություններում պարտություն կրելուց հետո Աթեշյանը հրաժարական չէր ներկայացրել պատրիարքի փոխանորդ պաշտոնից և հրաժարվել էր նախատեսված կարգով ընտրված տեղապահին փոխանցել պարտականությունները: Պոլսի պատրիարքության հոգևոր խորհուրդը հունիսի 28-ին Աթեշյանին պաշտոնանկ էր արել և դադարեցրել փոխանորդին տրված բոլոր լիազորություններն ու իրավունքները:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսո կրոնական ժողովը վաղն Արամ Աթեշյանին կստիպի հանձնել Պատրիարքարանի կնիքը. Հացպանյան
- Թուրքական «Milliyet» թերթն անդրադարձել է Աթեշյանի հրաժարականին
- Պոլսո հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու վերաբերյալ դիմումը հանձնվել է Ստամբուլի նահանգապետարան
- Հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ, նա բավականին մաշվեց. Բագրատ Էստուկյան
- Պատրիարքական աթոռն այս պահին ծառայում է Աթեշյանի շահին ու փառքին. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է հղել Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության ընտրյալ տեղապահին
- Ողբերգություն է. Թուրքագետը՝ Պոլսո իրադարձությունների մասին
- Տեր Վահրամ. Մայր Աթոռը հետևում է Պոլսում ընթացող զարգացումներին
- Մայր Աթոռ. Տեղապահի ընտրությամբ դադարեցվում են Աթեշյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում