Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին
Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տոհմի տասը ներկայացուցիչներ առաջին անգամ տեսել են իրենց հանրահայտ բարեկամի բնօրինակ նկարները Տրետյակովյան պատկերասրահում: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Այվազովսկու թոռան՝ Ալեքսեյ Գանզենի ծոռնուհին՝ Իրինա Կասացկայան:
«Երբ նրանք մտան Տրետյակովյան պատկերասրահի դահլիճ և առաջին անգամ տեսան իրենց նախահոր աշխատանքները, շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Նրանք բոլորը գիտակցում էին հարստության մեծությունը, որը թողել է մեծ նկարիչը, բայց առաջին անգամ կարողացան զգալ դա հենց Ռուսաստանում»,- ասել է Կուսացկայան:
Հենց նա է եղել Ավստրալիայից պատվիրակության այցի կազմակերպման նախաձեռնողը:
Այվազովսկու ժառանգները (նկարչի երրորդ դստեր որդու գծով) առաջին անգամ են այցելել Ռուսաստան: Մոսկվայում կմնան մինչև հուլիսի 28-ը, այնուհետև կգնան Թեոդոսիա՝ մասնակցելու նկարչի 200-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:
Աշխարհում ամենահայտնի ծովանկարիչներից Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը լրանում է հուլիսի 29-ին:
Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։
Հարակից հրապարակումներ`
- «Այվազովսկին և ծովանկարիչները». ցուցահանդես Բելառուսում
- Ռուսաստանում Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
- Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանում առաջին անգամ ներկայացվելու է Այվազովսկու 14 աշխատանք
- Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն
- Լոնդոնում ռուսական արվեստի գործերի աճուրդում ներկայացված է Այվազովսկու հինգ կտավ
- Այվազովսկու մոսկովյան ցուցահանդեսը հայտնվել է 2016-ին աշխարհի ամենաշատ հաճախելիություն ունեցող ցուցադրությունների տասնյակում
- Այվազովսկու, Շիշկինի, Ռերիխի աշխատանքները՝ «Անհայտ գլուխգործոցներ» ցուցահանդեսում
- Այվազովսկու գերեզանի վերանորոգման համար անհրաժեշտ է 23 միլիոն ռուբլի
- Այվազովսկու և ևս երկու ցուցահանդես ռուսական թանգարաններին բերել է 1 միլիարդ ռուբլի եկամուտ
- Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը
- Պետերբուրգում Այվազովսկու ցուցահանդեսի բացումից 1,5 ժամ առաջ արդեն հերթեր են գոյացել
- Տրետյակովյան պատկերասրահում ցուցահանդեսի ավարտից հետո Այվազովսկու կտավները վերադարձվել են ՀԱՊ
- Թեոդոսիայում Այվազովսկու պատկերասրահը հեղեղված է ջրով
- Այվազովսկու ցուցահանդեսն այցելուների թվով գերազանցել է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն ունեցել է շուրջ կես միլիոն այցելու
- Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
- Տրետյակովյան պատկերասրահում բացված Այվազովսկու ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու
- Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն արդեն դիտել է 235 հազար մարդ
- Հինգ պատճառ և ավելին՝ թե ինչու պետք է այցելել Այվազովսկու ցուցահանդեսը
- Այվազովսկին դարձել է Լոնդոնում «ռուսական» վաճառքի «հաղթողը»