Բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ. ԳՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս բուժումներ կատարել օիդիում սնկային հիվանդության և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի դեմ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, օիդիում սնկային հիվանդության զարգացման և տարածման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանրապետությունում օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով և ժամանակին ու արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում կվտանգվի խաղողի բերքի ստացումը:
Պայքարի միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել օրվա զով ժամերին՝ վաղ առավոտյան կամ երեկոյան, երբ քամու արագությունը չի գերազանցում 1-2 մ/վրկ-ը:
Բուժումներն իրականացնելիս խորհուրդ է տրվում օգտվել ՀՀ գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների տեղեկագրքից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին