Հուրգադայում հարձակման ենթարկված չեխ կինը հիվանդանոցում մահացել է
Հուրգադայում հարձակման ենթարկված և ծանր վնասվածքներ ստացած չեխ կինը Կահիրեի Նասերի անվան հիվանդանոցում մահացել է։ Նրա ներքին օրգաններն այսօր վաղ առավոտյան դադարել են գործել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Հուրգադայում մահացել էին Գերմանիայի քաղաքացվի երկու կանայք։ Հայաստանի երկու, Ռուսաստանի և Չեխիայի մեկական քաղաքացի կանայք էլ դանակով զինված հանցագործի ձեռքով վնասվածքներ էին ստացել։
Հարձակում գործած անձը ձերբակալվել էր։ Հարձակման պաշտոնական վարկածն առայժմ հայտնի չէ։
Հարակից հրապարակումներ`
- Bild. Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված անձը գործել է ԻՊ-ի հրահանգով
- Եգիպտոսի իշխանությունները փակել են Հուրգադայի այն լողափը, որի մոտակայքում զբոսաշրջիկներ էին սպանվել
- Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու են Կահիրե
- Հուրգադայում տուժած զբոսաշրջիկներից մեկին տեղափոխում են Կահիրե
- Տիգրան Բալայան. Հուրգադայի հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան