Մոսկվան կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին
Ռուսաստանի պատասխանն ամերիկյան նոր պատժամիջոցներին կարող է լինել դիվանագետների արտաքսումը և անշարժ գույքի կալանքը: rg.ru-ի հաղորդմամբ, այս մասին «Կոմերսանտի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ աղբյուրները:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որի համաձայն պատժամիջոցներ են կիրառվելու ՌԴ-ի, Իրանի և ԿԺԴՀ-ի դեմ: Փաստաթուղթը սկզբում կքննարկեն և կհաստատեն սենատորները, այնուհետև կհաջորդի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրումը:
«Քանի որ փաստաթուղթը փաստացի անհնար է դարձնում ԱՄՆ-ում ՌԴ դիվանագիտական անշարժ գույքի վերադարձը, որը կալանքի տակ է դեռևս նախորդ վարչակազմի ժամանակներից, ՌԴ իշխանությունները կարող են կալանքի տակ դնել Սերեբրյաննի Բորում գտնվող ամերիկյան դեսպանական ամառանոցը և պահեստերը»,-գրել է սկզբնաղբյուրը:
Բացի այդ, Ռուսաստանը կարող է արտաքսել ամերիկացի 35 դիվանագետի. Վաշինգտոնում ՌԴ դեսպանության նույն թվով ներկայացուցիչները ստիպված էին ԱՄՆ-ն լքել անցած տարվա դեկտեմբերին:
Քննարկվում է «Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակն առավելագույնս սահմանափակելու հնարավորության» տարբերակը. այժմ ավելին է Վաշինգտոնում դեսպանատանն աշխատող ռուսների թվից:
Հարակից հրապարակումներ`
- Պետդումայում սատարել են McDonald's-ի դեմ սանիտարական պատժամիջոցների կիրառման առաջարկը
- Գերմանիան ԵՄ-ին առաջարկում է ընդլայնել ՌԴ դեմ պատժամիջոցները
- Կրեմլում հայտնել են ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցների նախապատրաստման մասին
- ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական կազմակերպությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցանկը
- G7-ի անդամները ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում համաձայնության չեն եկել
- Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կընդլայնվեն.Պուտին
- ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել ՌԴ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց. Նուլանդ