Դատավորը ցուցաբերել է ակնհայտ շահագրգռվածություն ի վնաս պաշտպանական կողմի. փաստաբան
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակում է ՊՊԾ գնդի գրավման գործով 18 անդամի՝ Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Տիգրան Մանուկյանի, Թորոս Թորոսյանի, Արթուր Մելքոնյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Արայիկ Հակոբյանի, Մարտիրոս Հակոբյանի, Արամ Մանուկյանի, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի դատավարությունը: Նիստում ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը բարձրացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի բացարկի հարցը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու իր բացարկի հարցը: Դատական նիստն ընդմիջվել է:
«Միջնորդությունը պայմանավորած էր այն հանգամանքով, որ մինչև օրս տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ դատավորը ցուցաբերել է ակնհայտ շահագրգռվածություն ի վնաս պաշտպանական կողմի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, պաշտպանի չներկայանալու և նրան այլ պաշտպանով փոխարինելու անհնարինության դեպքում դատական նիստն ուղղակի հետաձգվում է:
«Նման դեպքեր ունենք ցանկացած դատական նիստի ժամանակ, երբ պաշտպաններից որևէ մեկը չի ներկայացել: Այս, նաև նախորդ դատական նիստներին պաշտպաններից բավականին մեծ մասը ներկա չէին, դատարանը ուղղակի պետք է հետաձգեր դատական նիստը»,- ասաց փաստաբանը:
Լ. Սիմոնյանը նաև նշեց, որ դատարանի դահլիճում չի գտնվում որևէ տուժող:
«Ես ներքին համոզմունք հայտնեցի, որ գուցե նաև ծանուցված էլ չեն: Չի կարող լինել, որ 100-ից ավելի տուժածներ ծանուցվեն, նրանցից որևէ մեկը դատական նիստին չգա: Դրանից ելնելով կարծում եմ, որ նրանք չեն ծանուցվել»,- ասաց փաստաբանը:
Երրորդ խնդիրը, Լ. Սիմոնյանի խոսքով, կապված էր դատական նիստից հեռացվելու պարագայում դատավարական ժամ հասկացողությունը կիրառելու հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Ամեն անգամ գալիս ենք այստեղ, որևէ գործողություն չենք կատարում». ՊՊԾ գնդի գործով դատավոր
- ՊՊԾ գնդի գործով փաստաբանները պահանջեցին իրենց պաշտպաններին բերել դատական նիստերի դահլիճ
- ՊՊԾ գնդի գործով պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորն առաջարկեց գնալ արձակուրդ
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալին դատարանից տեղափոխել են հիվանդանոց
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին մասնակից կանանց տարել են ոստիկանություն
- Փաստաբանները ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորի բացարկի հարցը բարձրացրեցին
- Կոստանյան. «Սասնա ծռեր»-ի դատավարությանը չեմ հետևում
- «Սասնա ծռեր»-ից Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- «Սասնա ծռերի» 15 անդամ հեռացվեց դատական նիստերի դահլիճից
- Փաստաբանները միջնորդեցին հետաձգել «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
- «Սասնա ծռերի» գործ. Ընդմիջումներ և դատական սանկցիաներ՝ փաստաբանների, ամբաստանյալների նկատմամբ
- «Սասնա ծռեր»-ի առանձին անդամների նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ. Ոստիկանություն
- «Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
- ՊՊԾ գնդի շենքի զավթման 18 մեղադրյալների անջատված գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Ավարտվել է ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող ևս 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին