Վարչապետն ընդունեց Վիգեն Սարգսյանի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականին, մասնավորապես, ապահովել 2017-2018թթ-ի ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը, հայտնեց, որ հուլիսի 25-ին տեղի է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ և կա երկու հանձնարարական Կրթության և գիտության նախարարությանը ՀՀ նախագահից:
«Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը»,-ասաց Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երկու հանձնարարականի վերաբերյալ էլ ԿԳ նախարարի տեղակալը երեկվա նիստում զեկուցել է, որ պատրաստ են, բայց դրանց համար անհրաժեշտ են կառավարության որոշումներ:
«Ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի 1-ը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով: Եթե դեմ չեք, ձեր հանձնարարականի մեջ դա էլ ներառվի»,- նշեց պաշտպանության նախարարը:
«Շատ լավ», - արձագանքեց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարեց ապահովել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը
- ՊՆ-ում քննարկվել են սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները