Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում. վարչապետ
«Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրներին»,- այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով անտառային ոլորտում առկա խնդիրներին:
Ավելին, ըստ վարչապետի, փաստաթղթում բացակայում են անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ:
Հաշվի առնելով ոլորտում համալիր բարեփոխումների անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել անտառային ոլորտի հայեցակարգի լրամշակված նախագիծ՝ ամրագրելով վերոնշյալ խնդիրներին ուղղված հստակ գործնական և օրենսդրական լուծումներ:
Բացի այդ, հանձնարարեց անդրադառնալ անտառկառավարման և պահպանության գործառույթների հստակ տարանջատմանը, ինչպես նաև ոլորտի միասնական կազմակերպչական դաշտի ստեղծման հարցերին՝ միաժամանակ նախատեսել դրանց կատարման սեղմ ժամկետներ:
«Մենք ունենք անտառի տնտեսությամբ զբաղվող մի քանի կառույց, որտեղ գործառույթները հստակ տարանջատված չէ: Այս հանձնարարականի տրամաբանությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք կառավարի մի կառույց, վերահսկի մեկ այլ կառույց, որպեսզի առաջանա համապատասխան աշխատանքային շահերի բախում, որտեղ արդյունավետությանը նպաստող պայմաններ կստեղծվեն», -ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան