
Վարչապետը հանձնարարեց ապահովել նոր ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը վերաբերում էր 2017-2018թթ-ի ուսումնական տարվա պատշաճ մեկնարկն ապահովելուն:
Մասնավորապես, վարչապետը ՀՀ կրթության և գիտության նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարեց մինչև 2017 թ-ի օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվող շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կատարումն ու ավարտը, աշխատանքները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ապահովել հասցեական խիստ պատժամիջոցների կիրառում:
«Շատ դեպքերում օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին ուսհաստատություններում շինարարական աշխատանքներն ավարտում ենք և աշակերտների կենցաղային պայմանները պատշաճ չեն, ուստի, այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով հետևենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Բացի այդ, վարչապետը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ, որպեսզի հանրապետության սահմանամերձ, բարձր լեռնային համայնքների ուսումնական հաստատությունները համալրվեն մասնագիտական առարկաների մանկավարժներով:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին