HBO հեռուստաալիքը Չեռնոբիլի ատոմակայանի աղետի մասին ֆիլմաշար կնկարահանի
Ամերիկյան կաբելային HBO հեռուստաալիքը կներկայացնի նոր հեռուստասերիալ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»–ին:
HBO հեռուստաալիքը, որին պատկանում են այնպիսի սերիալներ, ինչպիսիք են «Գահերի խաղ», «Սեքս մեծ քաղաքում», նկարահանելու է հինգ մասանոց ֆիլմ աղետի մասին, որի գլխավոր դերում հանդես կգա Ջարեդ Հարիսը: Դերասանը հանդես կգա գիտնականի դերում, որին Կրեմլն ուղարկել է հետաքննել ատոմակայանի վթարի պատճառները:
Հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են սկսել 2018 թվականի գարնանը Լիտվայում:
1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքում տեղի է ունեցել ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վթար։ Տեղի ունեցած ռեակտորի պայթյունի հետևանքով շրջակա տարածքները ենթարկել են ռադիոակտիվ ճառագայթման։ Չեռնոբիլի ատոմակայանի վթարը համարվում է խոշորագույնը ատոմային վթարների մեջ։
Չնայած, որ ատոմակայանը կոչվում էր չեռնոբիլյան, բայց այն տեղակայված էր համանուն գետի անունը կրող Պրիպյատ քաղաքի մոտ, որը հիմնականում էներգետիկներով էր բնակեցված:
Ատոմակայանի վթարի հետևանքով առաջին երեք ամսվա ընթացքում մահացել են 31 մարդ, 131 մարդ ստացել են տարբեր աստիճանների ճառագայթային հիվանդություն: Չեռնոբիլ քաղաքից ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է, ճառագայթման է ենթարկվել Ուկրանիայի, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի տարածքների մի մասը: Չերնոբիլի ռադիացիան հայտնաբերվել է անգամ սկանդինավյան երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան