Գագիկ Խաչատրյանը փորձում է պաշտոն ստանալ. «Իրատես»
«Իրատես»-ը, «Ասում են» խորագրի ներքո գրում է. «Ասում են, թե որոշ նախկին պաշտոնյաներ վերջին շրջանում կրկին ակտիվացել են և կուլիսային պայմանավորվածություններ են ձեռք բերում իշխանությունների հետ՝ կրկին հարմար պաշտոն ձեռք բերելու համար։
Նրանց թվում է նաև ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, որը, ասում են, այս օրերին նորից փորձում է իշխանական մատույցներում իր դիրքերն ամրապնդել։ Իհարկե, նախկին պաշտոնին հազիվ թե վերադառնա Խաչատրյանը, բայց գոնե սեփական բիզնեսներն «անփորձանք» կպահի»։
Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ»
Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ, պետպատվերների լիմիտը սպառվում է և մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարութունը, մասնավորապես առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որոշել է «լիմտիավորել» պետպատվերները:
«Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները: Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղությաններով աշխատաքններ է տանում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությւունից:
Սա, թերևս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների ու նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն, գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա