Ալբանիայում ռեստորանի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել
Ալբանիայի հյուսիս Արևմուտքում՝ Վելիպոյում, ռեստորանի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Պայթյունը տեղի է ունեցել Ադրիատիկ ծովի ափին տեղակայված տուրիստական օբյեկտի առաջին հարկի ռեստորանում։ Պայթյունի պահին զբոսաշրջիկների մեծ մասը քնած է եղել իրենց սենյակներում։
Տուժածներից հինգը լուրջ վնասվածքներ են ստացել։ Մնոյսւ զբոսաշրջիկներն ու մերձակայքում գտնվող տների բնակիչները տարհանվել են։ Պայթյունի պատճառները ճշտվում են։