Գերմանիայի ԱԳՆ քննադատել է ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները
Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներն անընդունելի են, քանի որ շոշափում են եվրոպական ձեռնարկությունների շահերը։ Այս մասին ինչպես գրում է «Լենտա.ռու»-ն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։
«Մեր դիրքորոշումը նախկինից չի տարբերվում։ Մենք չենք հանդուրժի եվրոպական ձեռնարկությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները»,- ասել է գերմանացի պաշտոնյան։
Նա հավելել է, որ դա հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Պետդեպարտամենտին։
«Պատժամիջոցային քաղաքականությունը հարմար գործիք չէ արտահանման ոլորտում ազգային շահերն առաջ մղելու համար»,- ասել է Զիգմար Գաբրիելը։