Քննարկվել են Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի հետագա քայլերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, անդրադարձ է եղել, մասնավորապես, ժամանակացույցով նախատեսված ենթակառուցվածքների բարելավման շինաշխատանքներին, որոնք ավարտին կհասցվեն այս տարվա սեպտեմբերին:
Քննարկվել են ծրագրի իրականացման գործընթացում մասնավոր հատվածի հետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը, «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի շրջանակում կատարվող աշխատանքներին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր: