Ընդունել ենք բոլոր նրանց, որոնք կարող էին գոնե բերանը բացել. Ռուբեն Բաբայան
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ 2017-2018 թ.. ուսումնական տարում ընդունվել է դերասանական երկու կուրս՝ արվեստանոց: Ավարտել է 5 կուրս,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:
«Ընդունել ենք հիմնականում բոլոր նրանց, ովքեր կարող էին գոնե բերանը բացել: Փակելու մասին էլ չեմ ասում, փակում էինք մենք ինքներս, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ գործողություն է կատարվում»,- նշեց նա:
Խոսելով 2017-2018թ. ուս․տարվա ընդունելության քննությունների մասին, Ռ. Բաբայանն ասաց. «Բուհերի հիմնական ֆինանսավորումը գալիս էր ուսանողների հաշվին: Դա իրականում իջեցնում էր ուսման մակարդակը, որովհետև բուհն իր առջև դնում էր ամենակարևոր խնդիրը՝ փող ունենալ, ինչը նշանակում է՝ անկախ ստացած և ցուցաբերած գիտելիքների՝ ամեն ձևով պահել: Հիմա եկանք ավելի վատ վիճակի, ընդունվել են համապատասխան բոլորը, ովքեր դիմել են»:
Ռուբեն Բաբայանի խոսքով, Հայաստանում որևէ ոլորտում ընդհանրապես չի անցկացվում մարկետինգ, իրականում գործում է պլանային տնտեսություն. «Քեզ պարզապես վերևից իջեցնում են պլաններ, այսքան գումար պետք է վաստակեք: Երբ հարցնում ես հիմնավորումը ո՞րն է, հիմնավորում չկա, մենք այդպես ենք որոշել»:
Ռ. Բաբայանն ասաց, որ եթե դպրոցի առջև չեն դնում կրթական խնդիրներ, այլ՝ այլ խնդիրներ, հենց այստեղից սկսվում է թերի կրթությունը:
«Կրթության համակարգն աշխարհում այն համակարգն է, որը շատ արագ է բարեփոխվում, շատ արագ: Մենք ունենք, չգիտեմ ինչ սինդրոմ է՝ ասիական, հայկական, նոստոալգիկ՝ այ առաջվա մեր կրթությունը, այ առաջվա մեր համակարգը բա վա՞տն էր, ինչո՞ւ փոխեցին: Կրթական համակարգը միշտ է փոխվում, նույն խորհրադային միությունում: Բարեփոխումները հաճախակի զուտ թղթի վրա մնում, մենք շարունակում ենք հին ավանդույթները: Միգուցե լավ է իր ժամանակի մեջ, ամեն ինչ լավ է իր ժամանակի մեջ: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ կռիվ ենք տալիս ժամանակի հետ»,- ասաց պրոֆեսոր Ռ.Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընդունվել է 8495 դիմորդ
- Վճարովի համակարգում գրեթե բոլոր բաժիններում անցողիկ շեմն իջել է. ԳԹԿ տնօրեն
- Մեր բարեփոխումները մնում են օդի մեջ կամ հասնում դասարան աղճատված. Կրթության ոլորտի փորձագետ
- Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
- Միասնական համակարգով հայտագրված դիմորդների թիվը նվազել է. Վաչագան Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները