Հասարակություն 14:29 28/07/2017 Հայաստան

35 տնտեսավարող սուբյեկտի արտադրական գործընթացը կասեցվել է. ՍԱՊԾ

2017 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողություն է իրականացրել՝ առաջնորդվելով ինչպես ոլորտային, այնպես էլ սեզոնային ռիսկերի հիման վրա կազմված ծրագրով:  2017 թվականի առաջին կիսամյակում պետական վերահսկողություն է իրականացվել 622 սուբյեկտների մոտ, այդ թվում՝ 362 ստուգում, 186 դիտարկում, 74 անասնահամաճարակային մշտադիտարկում: Տվյալները ներկայացվել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում հրավիրված ասուլիսում:

ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ելնելով խախտումների բնույթից, 35 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը կասեցվել է, կայացվել է անձանց աշխատանքի թույլատրելու մասին 37 որոշում: ՍԱՊԾ-ն պետական վերահսկողության շրջանակներում առաջնորդվել տնտեսավարողներին նախ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, մասնագիտական աջակցություն  տրամադրելու սկզբունքով. 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացում հանրապետության ողջ տարածքում Ծառայության տեսուչներն այդ նպատակով այցելել են շուրջ 8000 տնտեսավարողի:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության  տեսչության պետ Վահե Դանիելյանն առանձնացրել է վերահսկողութան արդյունքում առավել հաճախ արձանագրվող խախտումները, դրանք են՝ սանիտարահիգիենիկ պահանջների և մակնշման անհամապատասխանությունները, համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումները,  աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննությունների խախտումները, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունները:  Այս ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նախակրթական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության խնդիրներին. պետական վերահսկողությանը զուգահեռ, հանրապետության բոլոր մարզերում մարզպետարանների պատասխանատուներին և հանրակրթական հաստատությունների տնօրեններին ներկայացվել են սահմանված պահանջներն ու համակարգային խնդիրների լուծման ուղիները:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում վերահսկողության միջոցառումներ են իրականացվել 34 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնց արդյունքում 16-ի արտադրական գործընթացը ժամանակավորապես կասեցվել է: 

Հացի արտադրության ոլորտում դեռևս նախորդ տարվա վերջից սկսած ստուգումների արդյունքում 20 տնտեսավարող սուբյեկտների գործունեություն կասեցվել է՝ հիմնականում պայմանավորված սանիտարահիգիենիկ պայմանների անհամապատասխանությամբ: Այս ոլորտում 2017 թվականին արդեն էական փոփոխություններ են կատարվել՝ իրականացվել են վերանորոգման և արտադրական սարքավորումներով վերազինման աշխատանքներ: Նաև՝ ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել են ոլորտային քննարկումներ ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 700 տնտեսվարողների մասնակցությամբ: Ծառայությունն արդեն հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից սկսած, հաց-հացաբուլկեղենը և միսը պետք է տեղախոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող տանսպորտային միջոցներով, որի մասին արդեն իսկ ծանուցումներ է ուղարկել 1316  տնտեսվարողների: Օգոստոս ամսին ակտիվորեն կշարունակվեն իրազեկման աշխատանքները:

2017 թվականի առաջին կիսամյակում ստուգումներ են իրականացվել 13 կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ: Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրության սեզոնային բնույթը և ռիսկայնությունը՝ ներկայումս Ծառայության կողմից ստուգումներ են իրականացվում կաթնամթերք արտադրող 50 ընկերություններում: Ծառայությունը, հուլիսի սկզբից սկսած, ստուգումներ և դիտարկումներ է իրականացնում պաղպաղակի իրացման շուկայում՝ 14 տնտեսվարողների մոտ: «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակած արդյունքների հիման վրա, դիտարկման հրաման է բացվել նաև հրապարկման մեջ տեղ գտած և ներմուծված՝ ռուսական ծագման երկու ապրանքատեսակների համար: Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Կաթնամթերքի արտադրության ոլորտում իրականացվող պետական վերահսկողությունը գտնվում է ընթացի մեջ, թեև արդեն կասեցվել է պաղպաղակի 4 արտադություն: Ծառայությունն, ընդհանուր առմամբ, կասեցրել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող  13 տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացը: Ամբողջական  արդյունքները կհրապարակվեն վերահսկողության ավարտից հետո:

Անասնաբուժության ոլորտում, տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի ներկայացմամբ, պետական վերահսկողություն է իրականացվել 58 տնտեսվարողների մոտ: Հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են թերությունները վերացնելու հանձնարարականներ՝  մսի իրացման 43 վայրերում, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող 5 կազմակերպությունում, 5 ֆերմայում և 5 սպանդանոցում: «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում, հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակն ապահովելու նպատակով, իրականացվել են  խոշոր և մանր եղջերավոր կենդանիների՝ ավելի քան 3.5 մլն անասնահակահամաճարակային միջոցառում: Կարևորելով պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը՝ պաբերաբար հանդիպումներ են իրականացվել սպանդանոցների ներկայացուցիչների հետ, արդյունքում՝ ՍԱՊԾ-ի սննդի շղթայի օպերատորների բազայում մինչ 2017 թվականը գրանցված  6  սպանդանոցի թիվը հասել է 15-ի: Հիմք ընդունելով կառավարության ծրագրով և արձանագրային որոշմամբ սահմանված՝ 2017 թվականի մայիսի 1-ից պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերման պարտադիր նորմը, ստուգում է իրականցվել պետական գնումների գործընթացով կնքված պայմանագրերին համաձայն մատակարարումներ իրականացնող 6 տնտեսավարող սուբյեկտների մոտ, որի արդյունքում որոշ մատակարարներ արդեն իսկ թարմ մսի խմբաքանակները սկսել են ձեռք բերել սպանդանոցից: Ծառայությունը պետական գնումների գործընթացին մասնակից 800 մատակարարների արդեն ծանուցումներ է ուղարկել այս փոփոխության վերաբերյալ: Ծառայության կողմից  խստացվել է վերահսկողությունը մսի իրացման շղթայի բոլոր օղակներում, արդյունքում մսի իրացման պայմանները Խորենացի փողոցի մսի տաղավարներում Էականորեն բարելավվել են:

Բուսասանիտարիայի բնագավառում, ըստ տեսչության պետ Արթուր Նիկոյանի, 2017 թվականին հաստատվել է բուսասանիտարական մշտադիտարկման, նմուշառման և լաբորատոր փորձաքննության պլան-ժամանակացույցը, որն ընդգրկում է հանրապետության բոլոր համայնքները և բոլոր մշակաբույսերը: Ըստ այդմ՝ նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել շուրջ 6000 նմուշառում և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ հայտնաբերելու նպատակով բույսերի հիվանդություններն ու վնասատուները: Ծրագրված մշտադիտարկման կեսն արդեն իրականացվել է, որի արդյունքներով այն հողատարածքներում, որտեղ հայտնաբերվել են բույսերի վնասատուներ և հիվանդություններ, հողատերերին տրվել է մասնագիտական խորհրդատվություն: Մինչև ընթացիկ տարվա ավարտը կկազմվի մեր երկրի բուսասանիտարական վիճակի մասին հաշվետվություն՝ ըստ գոտիականության, և կուղարկվի բոլոր առևտրային գործընկեր երկրներին՝ նպաստելով  արտահանման գործընթացի կազմակերպանը:

Ծառայության ուշադրության կենտրոնում են նաև ջերմատնային տնտեսությունները, որտեղ վնասակար օրգանիզմները հայտնաբերելու, դրանց դեմ պայքարի համար օգտագործվող թունաքիմիկատները և սահմանված չափաքանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Նույնը վերաբերում է նաև օգտագործվող պարարտանյութերին:  2017 թվականի ընթացքում գրանցվել է 100-ից ավելի պեստիցիդ և ագրոքիմիկատ, միաժամանակ՝ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվել ՀՀ տարածք ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ. միայն լաբորատոր փորձաքննության արդյունքով է թույլատրվել նշված ապրանքատեսակները ներմուծել հանրապետություն: Այս գործողությունները հնարավորություն են ստեղծում բացառել անորակ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի ներկրումը մեր երկիր, պաշտպանում հողոգտագործողներին տնտեսական կորուստներից և նվազագույնի հասցնում հնարավոր բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Պեստիցիդների և ագրոքիմիկատների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում նաև իրացման փուլում, մասնավորապես՝ ընթացքի մեջ են պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառակետերի դիտարկումները՝ անորակ, ժամկետանց, չգրանցված կամ արգելված պեստիցիդներն ու ագրոքիմիկատները հայտնաբերելու նպատակով:  Մի քանի օրվա արդյունքներով՝ արդեն կան վաճառքը կասեցնելու դեպքեր:

Ծառայությունը, ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա, քայլեր է ձեռնարկել արտահանման վարչարարության նվազեցման և արտահանվող պտուղ բանջարեղենի սերտիֆիկացման ժամանակահատվածի կրճատման նպատակով: Արդյունքում,  ՀՀ-ից արտահանվող թարմ պտուղ-բանջարեղենի բուսասանիտարական զննումը և արտահանման հավաստագրի տրամադրումը իրականացվում է ընդամենը 20 րոպեում: Միաժամանակ՝ կառավարության քննարկմանն է ներկայացվել նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի պեստիցիդների և ագրոքիմիկատների վաճառքն իրականացնել նաև կրպակային ձևով՝ առավել տեսանելի ու վերահսկելի դարձնելով վաճառքը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}