Սաակաշվիլին հնարավոր է ստանա Լիտվայի քաղաքացիություն
Լիտվայում առաջարկվել է քննարկել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլուն քաղաքացիություն տալու հնարավորությունը: life.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի անդամ Պյատրաս Աուշտրյավիչյուսը:
«Լիտվայի քաղաքացիություն տալը համալիր միջոցառում է, իրավական կարգավորման առումով լուրջ հարց է, բայց չի բացառվում նման հնարավորությունը»,- ասել է նա:
Բացի այդ, առաջարկել է Սաակաշվիլուն տրամադրել բնակության թույլտվություն, որպեսզի կարողանա ստեղծել «քաղաքական վերլուծությունների, խորհրդատվությունների ինչ-որ կազմակերպություն»:
Նշենք, որ Սաակաշվիլին զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Նա գնացել է ԱՄՆ:
Հարակից հրապարակումներ`
- Կիևի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի ցույց է տեղի ունենում
- Ռադայում հայտնել են Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին
- Վրաստանում Սաակաշվիլուն վերադառնալու դեպքում խոստացել են «հարմարավետ խուց»
- Ավակովը դատի է տվել Սաակաշվիլուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան