Beeline-ի ՏՏ տնօրեն Ալեքսեյ Կիմը CampFire Talk է անցկացրել «Սևան ստարտափ Սամմիթի» ընթացքում
Սևանի ափին տեղի ունեցող երկրորդ ամենամյա «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակում անցկացվող CampFire Talk-երից մեկն անցկացրել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ, ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովի ընթացքում խարույկի շուրջ հավաքված մասնակիցների հետ նա կիսվել է իր գիտելիքներով արդիական թեմայի՝ բլոքչեյնների մասին։
Մասնավորապես, նա ծանոթացրել է մասնակիցներին բլոքչեյնների պատմության հետ, պատմել է կրիպտոարժույթի և մայնինգի մասին, ներկայացրել է բլոքչեյնների կիրառման ոլորտներն ու Ethereum հարթակը։
«Ինձ հաջողվեց մասնակցել և ելույթով հանդես գալ հիանալի միջոցառմանը՝ Sevan Startup Summit 2017-ին։ Շատ ոգևորիչ միջոցառում էր, ակտիվ երիտասարդներ էին և հետաքրքիր գաղափարներ։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին այս ամենն անցկացնելու և ինձ հրավիրելու համար», - ասել է Beeline-ի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ալեքսեյ Կիմը։
Նշենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափների և ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաև Beeline-ի աշխատակիցները։
Beeline-ը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից և ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»
- Beeline-ն աջակցում է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ի» անցկացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան