Էրդողանի խոսնակը հայտնել է ռուսական C-400-ի մատակարարման պայմանավորվածության մասին
Ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի միջև պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ ձևակերպվել է, մնացել է պարզել աննշան հարցեր: Այս մասին «ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Ավելի վաղ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 համակարգերի մատակարարումներին:
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրել էր, որ Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին