ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է վարկավորման նոր ծրագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է ՀՀ բանկային շուկայում վարկավորման բացառիկ ծրագիր փոքր բիզնեսի հաճախորդների համար: Բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այսուհետ փոքր բիզնեսի հաճախորդ հանդիսացող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն ստանալու անգրավ վարկեր՝ առանց հաճախորդի գործունեության ֆինանսական մանրակրկիտ վերլուծության` մինչև 7 մլն. ՀՀ դրամ սկսած 13.9% տոկոսադրույքից։ Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է ընդամենը 8-ից 10 ժամվա ընթացքում հեշտացված ընթացակարգով:
Մասնավորապես, մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկերը տրամադրվում են Բանկի պահանջներին համապատասխանող ընդամենը 1 երաշխավորի առկայությամբ, իսկ 1 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկերը` 2 երաշխավորների առկայությամբ: Վարկերը տրամադրվում են ինչպես բիզնես խնդիրների լուծման (շրջանառվող և հիմնական միջոցների համալրման), այնպես էլ այլ բանկերում և վարկային կազմակերպություններում առկա վարկային պարտավորությունների մարման նպատակով:
Ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան