Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է
Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն՝ 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 30%-ով ավելի (283):
Ամենից շատ ամուսնություններ գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 142 (նախորդ տարի՝ 86), շրջաններից՝ Մարտակերտում՝ 52 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 40):
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում