Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը
Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է: Ապա ավելացրել, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։
էրմենիհաբերն էլ հաղորդում է, որ Նիշանյանը վերոնշյալի կապակցության «Facebook»-ի էջում գրառում է կատարել, որում նշել է, որ իր թվիթերյան էջը առայժմ իր վերահսկողության տակ չէ:
Սևան Նիշանյանը, որը 2014 թվականին 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փախել է թուրքական բանտից։ Նիշանյանը, որը պատիժը կրում էր բաց ռեժիմով բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն էր ունեցել։ Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:
Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հրապարակել է իր բանտարկության պատմությունը
- Սևան Նիշանյանը փախել է բանտից ու լքել Թուրքիան. ԶԼՄ-ներ
- «Change.org» կայքում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Սևան Նիշանյանի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին