Դոնալդ Թրամփի գծանկերը վաճառվել է աճուրդում
Nate D Sanders Auctions աճուրդային տանը գրեթե 30 հազար դոլարով վաճառվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստեղծած Նյու Յորքի երկնաքերերով գծանկարը: Վեստի.ռու-ն գրում է, որ նախնական գինը եղել է 9 հազար դոլար: Գնորդի անունը չի հաղորդվում:
Սիրողական մակարդակով արված գծանկարի տակ դրված է հեղինակի ստորագրությունը: Գծանկարն արված է ոսկեգույն մարկերով:
Աճուրդային տունը հաստատում է, որ չնայած պրիմիտիվությանը, հազվագյուտ աշխատանք է, քանի որ ներկա պահին հստակ հայտնի են մի քանի գծանկարների մասին, որոնք արված են ԱՄՆ գործող նախագահի կողմից: