«Սարի թաղի դեպքերով տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց»
Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ 2016 թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մեկ տարին լրանալու կապակցությամբ։
Հայտարարության մեջ ասված է. «Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երևանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակումից հետո երկու շաբաթ տևած դրամատիկ իրադարձությունները հասան գագաթնակետին։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում զինյալները հանձնվեցին, իսկ շարունակական բնույթ կրող հակակառավարական բողոքի ցույցերը ճնշվեցին՝ արցունքաբեր գազի, ձայնալուսային նռնակների և այլ հատուկ միջոցների կիրառմամբ։
Այդ գործողությունների ընթացքում ոստիկանների և նրանց աջակցությունից օգտվող քաղաքացիական հագուստով անձանց հարձակումների թիրախ դարձան նաև տարբեր ԶԼՄ-ների 27 լրագրող և օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների, 8-ը՝ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների։ Ընդ որում՝ այս ամենը զուգորդվել է լրատվամիջոցների աշխատակիցների ֆոտո եւ տեսախցիկները միտումնավոր ջարդելով կամ վնասելով, դրանց հիշողության սարքերն առգրավելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և այլն։
Այս դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործն ընթանում է արդեն մեկ տարի, և միայն այն փաստը, որ դրա շրջանակներում տուժող է ճանաչվել 21 լրագրող և օպերատոր, իսկ մեղադրանք է առաջադրվել ընդամենը 9 անձանց, վկայում է, որ Հատուկ քննչական ծառայության ձեռնարկած քայլերը չեն համապատասխանում բռնությունների ծավալներին։ Նախաքննության անընդունելի ցածր արդյունավետության մասին է խոսում նաև այն, որ վերջին 8 ամիսների ընթացքում մեղադրանք է ներկայացվել միայն 1 անձի։ Մինչդեռ համացանցում և ԶԼՄ-ների արխիվներում առկա տեսանյութերում բացահայտ երևում են մի քանի տասնյակ բռնություններ իրականացնողներ։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ևս մեկ անգամ վերհիշելով 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների առնչությամբ լրագրողներին հասցեագրված ՀՀ նախագահի ներողությունը, պահանջում ենք իշխանություններից անաչառություն դրսևորել, պատշաճ արդյունավետությամբ իրականացնել նախաքննությունը և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու փաստել, որ Հայաստանում կոծկվում են լրագրողների դեմ ուղղված նույնիսկ լայնածավալ բռնություններն ու խոչընդոտումները։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երեվանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ»:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնությունների գործով առհասարակ որևէ քայլ չկա. Հայկուհի Հարությունյան
- Սարի թաղում լրագրողների գործունեությունը խոչընդոտելու, քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար 8 անձիք դատի էին տրվել
- Ավարտվել է Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտած ևս մեկ անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ
- Սարի թաղում «Արմենիա»-ի լրագրողին խոչընդոտած անձինք դատապարտվեցին
- ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի մասին
- Սարի թաղում «Ազատության» լրագրողին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է
- ՀՔԾ-ն քրեական հետապնդում է հարուցել Սարի թաղում լրագրողին ծեծի ենթարկած անձի նկատմամբ
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
- ՀՔԾ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
- Սարի թաղում լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողներին խոչընդոտած ևս մեկ անձի ինքնություն է պարզվել՝ Ա. Կ.
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
- Սարի թաղում «լրագրողներին խոչընդոտած» երկու անձինք կալանավորվեցին
- «Հատուկ միջոցներից» այրվածքներ ստացած Թամարա Մանուկյանը դեռ չի կարողանում քայլել
- Ահարոնյան. «Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան