ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային ազատ արձակել բանտարկված լրագրողներին
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում իրականացվող ձերբակալություններով և ճնշումներով:Նոուերթը նշել է, որ ԱՄՆ-ն այս հարցում բազմիցս քննադատել է Թուրքիայի իշխանություններին։ Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Թուրքիայում ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավար կազմի և լրագրողների դեմ դատավարությանը։ Նա շեշտել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է, որ Անկարան այս և նմանատիպ այլ դատավարություններում հարգանք ցուցաբերի խոսքի ազատության նկատմամբ և երաշխավորի արդար դատավարություն։ Նոուերթը նշել է, որ Թուրքիան պետք է ազատ արձակի այն լրագրողներին, որոնք ձերբակալվել են երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ դատավարության զարգացումներին ուշիուշով հետևում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան