«Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, զինծառայողի մոտ». Լևոն Մնացականյան
Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նախարարի խոսքով՝ այս պահին մեր բանակն ավելի շատ ազգ-բանակի շրջանակներում մեր հասարակության կարիքն ունի, բանակ-հասարակություն կապը խորացնելու կարիք ունի, որովհետև նման հարաբերությունները զինվորական ծառայության ընթացքում օգնում են զինվորական անձնակազմին՝ հատկապես ժամկետային զինծառայողներին:
Հարցին, թե տեսախցիկների բացակայությամբ նախարարի հետ հանդիպումների ժամանակ զինվորները կամ նրանց ծնողներն ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են ուզում, նախարար Մնացականյանն ասել է. «Երբ գնում ենք առաջնային գիծ, շփվում ենք զինծառայողների հետ և հարցնում եմ՝ ինչպիսին է տրամադրությունները, ստանում եմ միանշանակ մի պատասխան՝ պարոն նախարար, տրամադրությունները մարտական են, և պարբերաբար հարց են տալիս՝ երբ ենք հարձակվելու։ Իհարկե, դա ուրախալի է, հպարտություն է, որ մեր զինվորները ունեն նման տրամադրություն և ունեն հարձակողական գործողությունների մասնակցելու տրամադրություններ: Նման տրամադրություններ ես տեսնում եմ նաև իրենց ծնողների մոտ, հատկապես հայրերի մոտ: Մենք շփվում ենք ու միշտ ասում են՝ եթե ոչ մի որդին, ապա ո՞վ պետք է ծառայի մեր ազգային բանակում, մեր հայկական բանակում, և ո՞վ պետք է պաշտպանի իր հայրենիքի սահմանները ու անվտանգությունը։ Այն, ինչ-որ մենք տեսնում ենք բանակ ուղարկելուց՝ ինչ է կատարվում, զինկոմիսարյատներում, հավաքակետերում, զորամասերում, հպարտություն է, որ մենք ունենք նման ծնողներ, նման զինծառայողներ»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը, այդ առումով վիճակն ինչպիսի՞ն է Արցախում, նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում։ Չկա մի պաշտոնյա Արցախի Հանրապետությունում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում։
Հարակից հրապարակումներ`
- «Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հրթիռ խոցելու հնարավորություն չունի». Լևոն Մնացականյան
- «Եթե նոր հարձակում լինի, մենք ընդլայնելու ենք գոյություն ունեցող անվտանգության գոտին». Լևոն Մնացականյան
- «Ադրբեջանի սպառազինության գնմամբ բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու». Լևոն Մնացականյան
- «Մենք առաջնային գծում չունենք գոնե մեկ հատված, որ դիտարկվում է հակառակորդի կողմից». Լևոն Մնացականյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան