ՌԴ-ում ՀՀ դեսպանը թանկարժեք հավաքածուներ ունի.«Փաստ»
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագրերը: Հայտարարագրից «Փաստ»-ը տեղեկանում է, որ Տողանյանն ունի 4 բնակարան, մեկ ավտոտնակ և «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10-ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ և 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միևնույն ժամանակ՝ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:
Հայտարարագրից նաև թերթը տեղեկացել է, որ որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է. Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների և թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Շարունակությունը՝ թերթի այսրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա