Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ԱՄՆ հավաքականի առաջատարներ Սյունին և Սևյանին
«ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղի 3-րդ օրը աշխարհի պատանեկան հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոյանը (2544) կարևոր հաղթանակներ է տոնեել ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստների՝ Ջեֆֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ մրցաշարային 3-րդ օրը շատ լավ է դասավորվել աշխարհի հավաքականի համար: Մինչև 17 տարեկանների թիմը 2 մրցախաղերն էլ ավարտել է հաղթանակով՝ համապատասխանաբար 3-1 և 3.5 – 0.5 հաշվով: 6 փուլերից հետո մրցախաղում հաշիվն է 15-9՝ օգուտ աշխարհի հավաքականի:
3-րդ մրցախաղային օրը մինչև 14 տարեկանների հավաքականը հաղթանակ է տոնել 4-0 հաշվով:
Այստեղ հաշիվն է 8.5 – 3.5: Մրցախաղի ընդհանուր հաշիվն է 23.5 – 12.5:
Այսօր տեղի կունենան մինչև 17 տարեկանների մրցախաղի 7-րդ և 8-րդ տուրերը, իսկ մինչև 14 տարեկանների մրցախաղում՝ 4-րդ տուրը: Գործնականում աշխարհի հավաքականը ապահովել է հաղթանակը: Մնացած 12 խաղերում նրանց պետք է վաստակել է միայն 1 միավոր:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանից
- Մեկնարկում է «ԱՄՆ-Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղը