Ռոբեր Գեդիգյանի ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում
Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր և դերասան Ռոբեր Գեդիգյանի «La Villa» (անգլ. «The House by the Sea») ֆիլմը:
Այս մասին տեղեկանում ենք telegraph.co.uk-ից, որտեղ ներկայացված է փառատոնի մրցութային ծրագիր անցած 21 ֆիլմերը: Հիմնական մրցութային ծրագրում են ընդգրվել ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարրեն Արոնոֆսկի «Մայրիկ», ամերիկյան դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջորջ Քլունիի «Suburbicon» ֆիլմերը:
Նշենք, որ փառատոնը բացվելու է օգոստոսի 30-ին Ալեքսանդր Փեյնի ֆիլմով: Կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 21 ֆիլմ
- Ֆրանսահայ ռեժիսոր. Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներն գոյություն ունեցող ինտերնացիոնալիզմն այժմ դժվար է գտնել
- ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌՈԲԵՐՏ ԳԵԴԻԿՅԱՆԻ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ