Վանաձորցիները դժգոհում են կանգառների վիճակից.«Առավոտ»
Վանաձորում ուշադրության արժանի խնդիրները շատ են: Դրանցից մեկին անդրադարձել է «Առավոտը»:
Թերթը գրում է, որ Վանաձորում խնդիր է կանգառների վերանորոգումն ու կահավորումը: Քաղաքում շատ կանգառներ գտնվում են, մեղմ ասած՝ անմխիթար վիճակում, կամ նստարաններ չկան, կամ էլ ծածկն է բացակայում:...Կանգառներում բացակայում են նաև ժամանակատախտակները: Վանաձորցիներից շատերի համար սա խնդիր է առաջացնում. «Ես Բազում թաղամասում եմ ապրում, օրինակ, որ ուզում եմ գնամ Տարոն 4, չգիտեմ ինչ ժամի է տրանսպորտ լինում, կանգնում եմ, այնքան սպասում, մինչև երթուղային գա, գնամ: Իսկ որ ժամերը, ուղղությունը մի տախտակի վրա գրած- կպցրած լինի, շատ լավ կլինի»,-ասում է վանաձորցի Գայանեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա