Ադրբեջանցի զինվորները բռնաբարել են հայտնի լրագրող Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամին
«Ոչ ոքի համար նորություն չէ, որ մեր բանակում առկա է «դեդովշինա»։ Զաքիր Հասանովի նշանակումից հետո այն ոչ միայն չի վերացել, այլև շատացել է։ «Դեդովշինա» կոչված փորձանքը ոչ միայն Ադրբեջանի բանակի, այլև մեր ազգի համար է սպառնալիք», ֊ այս մասին ըստ Ոսկանապատի, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ադրբեջանցի օգտատեր Թոֆիկ Իբրահիմովը, որը վերջերս հանդես է գալիս Ադրբեջանի զինված ուժերում տիրող արատավոր երևույթների մասին բացահայտումներով։
«Վերջին օրերին տեղեկացանք, որ Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասում բառիս բուն իմաստով իշխում է «դեդովշինան»։ Մի խումբ զինվորներ, որոնք ներկայանում են որպես ԵՐԱԶ, նորակոչիկներին հանգիստ չեն տաիս։ Ինչպես պատմում է ականտեսը, հատկապես Բաքվից զորակոչված զինվորներին ներգրավում են մաքրության աշխատանքներին և ծաղրում նրանց։ Նմանատիպ մի դեպք էլ տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ Բաքվի Յասամալ թաղամասից զորակոչված Զաքիր Ֆաթուլաևին մի քանի զինվոր շահագործել են, նրան մաքրություն անել տալով, իսկ հետո այդ անպատկառները երիտասարդ զինվորին բռնաբարել են։ Դեպքից հետո պարզ է դարձել, որ Զաքիր Ֆաթուլաևը Էյնուլա Ֆաթուլաևի բարեկամն է։ Վերջինս տեղյակ է դեպքի մասին։ Որպեսզի իր բարեկամի անունը դուրս չգա, Ֆաթուլաևը միջադեպը չի լուսաբանել։
Իսկ դա միայն այդ կատաղած զինվորներին է ձեռնտու։ Ասում են՝ այժմ ռազմական ոստիկանությունը և դատախազությունը հետաքննություն են իրականացնում դեպքի վերաբերյալ։ Նման դեպքերը վերացնելու համար, մենք պետք է բացահայտենք և հանրությանը ներկայացնենք արատավոր այդ երևույթները։ Ըստ իմ տեղեկության՝ նշածս զորամասի դեդովշինայի անդմաներից են Էլխան Նասիբովը և Շահին Մամադլին։ Սրանք, խտրականություն դնելով զինվորների միջև, նրանց բաժանել են ԵՐԱԶ-ների և բաքվեցիների։ Անիծվեն սրանց նմանները», - գրել է Տոֆիկ Իբրահիմովը:
Ադրբեջանցի մեկ այլ օգտատեր՝ Ֆարիդ Ղուրբանին, վերոնշյալ գրառման մեկնաբանություններում գրել է այն մասին, որ հիշատակված զորամասում ծառայող զինվորները մինչ օրս «հարկ են վճարում» իրենցից առաջ զորակոչված զինծառայողներին՝ ամսեկան առնվազն 20 մանաթ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան