Թեհրանը հայտարարել է, որ կշարունակի հրթիռային ծրագրի մշակումը
Իրանը մտադիր է շարունակել իր հրթիռային ծրագիրը և հանդես է գալիս Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, գրում է ՌԻԱ.Նովոստին։
Իրանը հինգշաբթի հաջողությամբ արձակել էր «Սիմորգ» հրթիռ-կրիչը։ ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան քննադատել էին Իրանի ֆգործողությունները՝ դրանք անվանելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին հակասող։
Քասեմին իր հերթին հայտարարել էր, որ Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային ծրագիրը՝ ներդնելով անհրաժեշտ բոլոր ջանքերը։