Ուկրաինացի օդաչու Ակոպովն արտակարգ վայրէջք է կատարել
Թուրքական Atlasgloba ավիաընկերության ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովը «Աթաթուրքի» օդանավակայանում արտակարգ պայմաններում վայրէջք է կատարել: unian.net-ը գրում է, որ ինքնաթիռում եղել է 121 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ինքնաթիռը Ստամբուլից ուղևորվում էր Էրջան (Հյուսիսային Կիպրոս):
Ֆեյսբուքյան օգտատեր Օլեգ Լունգուլը գրել է, որ Ստամբուլում ուժեղ քամի է եղել և կարկուտ է տեղացել: Կարկուտի հարվածից վնասվել է ինքնաթիռի դիմապակին, կարևոր այլ մասեր: Կապիտան Ակոպովն որոշում է կայացնում հետ վերադառնալ: Նա կարողացել է դուրս նայել միայն փոքր պատուհանից՝ չբացելով այն: Երբ վայրէջք են կատարել, ամբողջ օդանավակայանը ծափահարել է:
Թուրքական լրատվամիջոցները նրան հռչակել են հերոս:
Նշվում է, որ նա ընդհանուր առմամբ 19 հազար 908 ժամ թռիչք է իրականացրել: