Օդի միջին ջերմաստիճանն առաջիկա օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով
Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: