Աննա Նետրեբկոն Forbes-ի տվյալներն իր եկամուտի մասին համարել է «ծիծաղելի»
Ռուս օպերային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Աննա Նետրեբկոն Forbes-ի տվյալներն իր եկամուտների մասին անվանել է «ծիծաղելի»: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքում:
««Ֆորբս» ամսագիր, ձեր տեղեկատվությունն բացարձակապես սուտ է: Դադարեք ստել: Ես չեմ բողոքում իմ աշխատավարձից, բայց ձեր ներկայացրած թվերն ուղղակի ծիծաղելի են: Վերցված են օդից: Իմ վրդովմունքը սահմաններ չունի» ,- գրել է նա:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Forbes ամսագիրն այսօր հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող ռուս երաժիշտների վարկանշային ցուցակը: Առաջին տեղում Աննա Նետրեբկոն էր, ում տարեկան եկամուտը գնահատել էր 7,5 միլիոն դոլար: Երկրորդ տեղում էր Ֆիլիպ Կիրկորովը (7,4 միլիոն դոլար), երրորդ՝ Տիմատին (6,6 մլն դոլար), այնուհետև՝ Դիմա Բիլանը (6 մլն դոլար), Գրիգորի Լեպսը (6 մլն դոլար), «Բի-2» խումբը (5,7 մլն դոլար), Սերգեյ Շնուրովը (5 մլն դոլար), Զեմֆիրան (5 մլն դոլար), Նիկոլա Բասկովը (4,3 մլն դոլար), Եգոր Կրիդը (4 մլն դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան