Տոնական Արցախը՝ ի տես աշխարհի
«Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների հանձնաժողովի նպատակն է տոնական տրամադրություն ստեղծել հանրապետության ողջ տարածքում և համեստ ու բարձրաճաշակ միջոցառումներով արտաքին աշխարհին տեսանելի դարձնել այն ճանապարհը, որ անցել է ինքնիշխան Արցախի Հանրապետությունը 1991 թվականից ի վեր»,- այս մասին նշել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ այսօր գումարած առաջին նիստի ժամանակ։
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սահմանված ժամկետներում Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում արդեն ձևավորվել են տեղական հանձնաժողովներ, որոնք կառավարական հանձնաժողովին են ներկայացրել նախատեսվող միջոցառումների ծրագրերը և անհրաժեշտ ծախսերի նախահաշիվները: Մինչև օգոստոսի 5-ը կքննարկվեն ներկայացված առաջարկները և կձևավորվի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:
Կարծիքների փոխանակությունից հետո Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին