Աֆեյան. «Ավրորա» մրցանակաբաշխության հաղորդագրությունն է՝ «Դուք պետք է գործեք, և մի կողմում չպետք է կանգնեք»
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Lenta.ru-ի հետ զրույցում անդրադարձել է «Ավրորա» մրցանակաբաշխությանը և դրա խորհրդին։
Աֆեյանն անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նա՝ որպես հայտնի գործարար, որոշել դառնալ «Ավրորա» մրցանակաբաշխության համահիմնադիր, պատասխանել է. «Ես այնքան էլ հաջողակ ու հայտնի չեմ։ Չնայած, անկասկած ես մի շարք հաջողությունների հասել եմ։ Միգուցե, կարելի է ասել, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունը դարձավ մեր՝ Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստանի հետ տնտեսական և սոցիալական զարգացման բազմամյա աշխատանքների արդյունքը։
Մեզ համար մեծ նշանակություն ունի Օսմանյան կայսրության ժամանակ հայերի ցեղասպանության հիշատակը հավերժացնելու գործընթացը։ Հայոց ցեղասպանության փաստը մինչև հիմա չի ճանաչվել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Արևմտյան կարևոր պետությունների կողմից։ Նման անարդարության հետ մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ մենք չունենք ոչ միջոց, ոչ էլ որևէ մեկին ստիպելու ցանկություն, որպեսզի ցեղասպանության փաստն ընդունի։
Նրանք, ովքեր պատասխանատու են ցեղասպանության համար, նրանց ժառանգները, հանուն սեփական մեղքից ազատագրվելու համար պետք է ուսումնասիրեն և ճանաչեն այն»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, Աֆեյանը նշել է, որ հայ ժողովրդից 100 տարի պահանջվեց, որպեսզի կանգնեն ու հարցնեն. «Սպասեք, ինչպես մենք կարողացանք գոյատևել»։
«Պարզվում է , որ այն ժամանակ, երբ թուրքերը ցեղասպանություն էին իրականացնում, գտնվում էին մարդիկ, իսկական հերոսները, ովքեր փրկում էին հայերի կյանքը։ Այսօր այդ մարդկանցից ոչ ոք ողջ չէ և մնում է միայն նրանց հիշատակը պահել։ Իսկ ի՞նչ կարելի է անել ողջ մնացած մարդկանց համար։
Չէ՞ որ հիմա էլ նման հերոսներ կան։ Այդ հարցի պատասխանը եղավ «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Դա նրանց համար է, ովքեր օգնել են հայերին։ Իսկ մրցանակաբաշխության հաղորդագրությունը հետևյալն է ՝ «Դուք պետք է գործեք, և մի կողմում չպետք է կանգնեք»»,- նշել է Նուբար Աֆեյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչև 2017թ. սեպտեմբերի 8-ը
- Մեկնարկել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
- «Ավրորա»-ում շնորհակալություն հայտնեցին և շնորհավորեցին Հենրիխ Մխիթարյանին
- «Ավրորա». Նոր ուսումնասիրությունը բացահայտում է համաշխարհային հումանիտար ճգնաժամի խորացումը
- «Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում